We Support WORLD THROMBOSIS DAY – October 13

World Thrombosis Day

Armenian Association of Hematology and Oncology is partnering with the International Society on Thrombosis and Haemostasis (ISTH) and more than 175 global partners to launch the first annual World Thrombosis Day (WTD) on October 13. The purpose of WTD is to educate the public, health care professionals and policy makers about the growing burden of disease from thrombosis, a blood clot that forms in the artery or vein and is the underlying disorder that contributes to the world’s three top cardiovascular killers – heart attacks, strokes and VTE.

On October 13, 2014, AAHO in cooperation with Sanofi Armenia, organized a conference on VTE issues at “Muratsan” Hospital Complex of Yerevan State Medical University.

WTD at MuratsanWTD at Muratsan.

To learn more, visit WorldThrombosisDay.org

About World Thrombosis Day

World Thrombosis Day (WTD) is being held on October 13, the birthday of German physician Rudolf Virchow, who made crucial advances in the understanding of thrombosis. WTD’s mission is to increase awareness of thrombosis as the cause of the top cardiovascular killers globally, and, ultimately, to reduce deaths and disabilities from thromboembolic disease through a greater awareness of its causes, risk factors, signs and symptoms, and evidence-based prevention and treatment.

 

Information in Armenian:

Արյունաբանության և Ուռուցքաբանության Հայկական Ասոցիացիան՝ միանալով Թրոմբոզի և Հեմոսթազի Միջազգային Միությանը և ավելի քան 175 գործընկերների աշխարհով մեկ, առաջին անգամ հոկտեմբերի 13-ը նշում է որպես Թրոմբոզի դեմ պայքարի համշխարհային օր: Հիմնական նպատակն է իրազեկել հասարակությանը, բուժաշխատողներին և ոլորտի պատասխանատուներին թրոմբոզի կարևորության մասին, ինչը հանդիսանում է սիրտ-անոթային մահացության երեք հիմնական պատճառներից մեկը: Միայն Եվրոպայում տարեկան մոտ կես միլիոն մարդ է մահանում երակային թրոմբոէմբոլիզմի և նրա բարդությունների հետևանքով, իսկ ԱՄՆ-ում 100.000 – 300.000 մահ է գրանցվում և մոտ կես միլիոն հոսպիտալացում՝ նույն խնդրի հետ կապված:

 

Չնայած տարեկան հազարավոր մարդիկ են մահանում երակային թրոմբոէմբոլիզմի հետևանքով, ինչն իրենից ներկայացնում է հիմնականում ոտքերի խորանիստ երակներում կամ թոքերում արյունային թրոմբներ, իրազեկման մակարդակն այս խնդրի վերաբերյալ չափազանց ցածր է: Երբ խորանիստ երակներում՝ հիմնականում ոտքերի, գոյանում է թրոմբ, դա կոչվում է խորանիստ երակների թրոմբոզ, իսկ երբ թրոմբը պոկվում է անոթի պատից և բարձրանում է դեպի թոքեր, դա կոչվում է թոքային էմբոլիզմ:

Երակային թրոմբոէմբոլիզմը կարող է հանդիպել ցանկացած տարիքում: Որոշ դեպքերում այն ընթանում է առանց ախտանիշների, այդ իսկ պատճառով բոլորի համար շատ կարևոր է իմանալ հիմնական ռիսկի գործոնները, որոնք են՝ երկարաժամկետ հոսպիտալացումը, վիրահատությունը, երկարատև անշարժ վիճակում լինելը, կանանց մոտ՝ էստրոգենային դեղորայքի օգտագործումը և հղիությունը: Գիրությունը, ինչպես նաև տարիքը՝ 80 տարեկանում թրոմբոզի ռիսկը 5-6 անգամ ավելի բարձր է, քան 40 տարեկանում, և ընտանիքում թրոմբոզի դեպքի առկայությունը ևս հանդիսանում են ռիսկի գործոն:

Երբ թրոմբը գտնվում է ոտքերի խորանիստ երակներում, թրոմբոզի հիմնական նշանները կարող են լինել ցավը, ուռածությունը, կարմրությունը և շոշափելիս տաքությունը, իսկ թոքային էմբոլիզմի դեպքում՝ անբացատրելի շնչարգելությունը, արագաշնչությունը, ցավը կրծքավանդակում, որը կարող է ուժեղանալ խորը շնչելիս, հաճախասրտությունը, գլխապտույտը:

 

Թրոմբոզի կանխարգելման համար անհրաժեշտ է վարել ակտիվ կենսակերպ, անընդհատ շարժվել, ինչպես նաև անհապաղ դիմել բժշկի, եթե կարծում եք, որ գտնվում եք ռիսկի խմբի մեջ:

 

Հոկտեմբերի 13-ը նշվում է որպես Թրոմբոզի դեմ պայքարի համաշխահային օր, որովհետև այդ օրն է ծնվել գերմանացի աշխարհահռչակ բժիշկ Ռուդոլֆ Վիրխովը, ով ահռելի դեր է ունեցել թրոմբոզի ուսումնասիրման և բացահայտման գործում:

 

Լրացուցիչ ինֆորմացիայի համար կարող եք այցելել՝  WorldThrombosisDay.org.

Advertisements

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s